Լուսանկարիչ Զավեն Օհանյան. Ռուսաստանաբնակ հայերից շատերը նրան ճանաչում են պարզապես որպես անչափ հայրենասեր և բարի մարդ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ռուսաստանն անծայրածիր երկիր է, ուր կողք- կողքի ապրում են հարյուրավոր ազգեր տարբեր բարքերով և սովորություններով, սակայն մի բան բոլորին է հատուկ' ավելիին հասնելու ցանկությունը, որից անմասն չեն մնում նաև մեր հայրենակիցները:
Մեծահարուստ հայերի մասին բոլորը գիտեն, նրաց մասին խոսում են լրատվամիջոցները, նրանք նկատվում են ամենուր, սակայն մենք որոշեցինք ուշադրություն դարցնել նրան, ում նկատում են միայն նեղ շրաջանակներում ։
Նա Զավեն Օհանյանն է, լուսանկարիչ, ում մասին գուցե երբևե չէիք լսել, բայց Ռուսաստանաբնակ հայերից շատերը նրան ճանաչում են պարզապես որպես անչափ հայրենասեր և բարի մարդ:
Նրա հետ շատ հեշտ է շփվելը, քանի որ պարզ և անկեղծ անձնավորություն է, հասարակ մարդ, ով ունի մեծ երազանքներ և իր մեջ մեծ ուժ ու հավատ՝ վաղվա օրվա հանդեպ:
Զավենը պատմում է, որ երեք տարի է բնակվում է ՌԴ ում, մինչ այդ նա ապրում և աշխատում էր Ալավերդիում՝ մշակույթի տանը որպես մասսայական միջոցառումների կազմակերպիչ, թատրոնում լուսավորող, և անհատական ծնունդ, կնունք հարսանիքներին նկարահանող:
Զավենը ասում է, որ բանակի քեֆերին նկարում էր անվճար, իսկ հարսանիքները նկարում էր, հարմարվելով պատվիրատուի հետ, հասկանալի պատճառներով. մարդիկ վարկով, պարտքով էին ամեն ինչ անում:
Ուստի, քիչ վարձատրությունը, վարկերը և ընտանիքը, ըստ հավուր պատշաճի պահելու ձգտումը, նրան բերեց Ռուսաստանի դաշնություն։
Զավենը նշում է, որ ՌԴ գալով՝ մեր հայրենակիցներից շատերի պես չի անցել շինարարության: Աշխատել է գովազդային գործակալությունում, որպես պաստառային գովազդների պատրաստման մասնագետ, իսկ մեկ տարի անց նա անցել է իր սիրելի գործին' լուսանկարչությանը։
Շուրջ երկու տարի աշխատում է իր սիրած գործով, և կարողանում է վաստակել այնքան, որ ընտանիքը պահի ըստ պահանջի, սակայն ընտանիքից հեռու: Նա նշում է, որ շատ է կարոտում իր դուստրերին, սակայն չի պատրաստվում նրանց բերել այստեղ, քանզի ցանկանում է որ իր զավակները հայ մեծանան, իսկ երբ մեծանան, իրենք կորոշեն գնալ, թե մնալ հայրենիքում։
Խոսելով ապագայի մասին, Զավենը ասում է, որ ուզում է անցկացնել լուսանկարչական անհատական ցուցահանդես և լուսանկարչության հետ կապված այլ ծրագրեր էլ ունի, որի մասին հիմա չի ուզում բարձրաձայնել, իսկ Հայաստանում ապրող հայրենակիցներին պարզապես կոչ է անում հնարավորության դեպքում չլքել հայրենիքը, պահել երեխաներին հայ և թուլ չտալ որ օտարամոլությունը նրանց մեջ վերացնի հայությունը:
Մենք պետք է պահենք հայի գենը,- հավելեց զրուցակիցս։
Հավանաբար, այս գաղափարն իր մեջ կրելով, Զավենը միշտ պատրաստակամ կանգնում է ցանկացած հայի կողքին, նա այստեղ էլ ինչպես հայրենի Ալավերդիում կանգնած է բոլոր կարիքավոր հայերի կողքին, ու անվճար նկարում է նրանց միջոցառումները:
Նա այդ կերպ փորձում է հայրենիքի մի մասին, հային օգնություն ցույց տա և արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ համալրել է Արգիշտ հայ համայնքի և անձնվիրաբար ծառայում է համայնքին և հայ ժողովրդին
[b]Հարցազրույցը վարեց
Գևորգ Քոթանջյանը
[/b]