211652_close_icon
views-count41740 դիտում article-date 10:49 24-08-2017

Արցախի Հանրապետության «Եղնիկներ» հերոսական զորամասի լեգենդար հրամանատարն ու առյուծ-զինվորները հանդիպեցին «Հանուն հայ զինվորի» ռազմահայրենասիրական ՀԿ-ի անդամներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օգոստոսի 23-ին Արցախում մեկնարկեց «Հանուն հայ զինվորի» ռազմահայրենասիրական ՀԿ-ի «Ազգ-բանակ» ծրագիրը: Հասնելով Արցախ՝ ՀԿ-ի անդամներն այցելեցին ԱՀ ՊԲ № զորամաս: Զինվորների հետ ճաշելուց հետո ուսումնասիրեցին զորամասի տարածքը, ծանոթացան զինվորների առօրյային և եղան զորամասի պահպանության տակ գտնվող դիրքերում, որտեղ զինծառայողներն իրականացնում են մարտական հերթապահություն: Այնտեղ, կիթառի նվագակցությամբ, ՀԿ-ի անդամները և զինծառայողները երգեցին հայրենասիրական երգեր ու պարեցին։ Երգ ու պարին հաջորդեց կարգապահ և բարեխիղճ զինծառայողների՝ շնորհակալագրերով և խրախուսական նվերներով պարգևատրումը: Մարտական դիրքերն ուսումնասիրելուց հետո երիտասարդները կրկին վերադարձան զորամաս, որտեղ էլ ընթրեցին ու զորամասին հանձնեցին ծրագրի իրականացման համար ձեռքբերված առաջին բուժօգնության պարագաները, քաղցրավենիքը, սննդամթերքը, հիգիենայի պարագաները, առավել անվտանգ և արդյունավետ դիտարկում կատարելու համար անհրաժեշտ սարքեր և մարտական խնդիրների կատարման ընթացքը հեշտացնող այլ սարքեր: Հիշեցնենք, որ «Ազգ-Բանակ» ծրագիրը կազմակերպվել է «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարարության Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի ֆինանսավորմամբ, ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ հետ համագործակցությամբ, «Լեգիտիմուս» ՍՊԸ, «Շոփինգ մոլ»-ի, «Այ պլաստ» ՍՊԸ, «Բազիկյանների Արիշտա», «Վանատուրանց» ՍՊԸ, «Խատուտիկ» մանկական զարգացման կենտրոնի և «Բյութի պրոդուկտս» ՍՊԸ աջակցությամբ և օժանդակությամբ։ [b]Նյութը՝ Իննա Թումանյանի[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր