46246 դիտում
18:21 23-08-2017
Երկրապահ ուխտագնացները Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորութամբ եղան Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում և հերոսական քաղաք Շուշիում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երկրապահ ուխտագնացների արցախյան հերթական կանգառները Ստեփանակերտն ու Շուշին էին: Ծաղիկներ խոնարհվեցին Ստեփանակերտի պանթեոնում, ուր հայրենական պատերազմում զոհված արցախցիների, նաեւ՝ Արցախյան պատերազմի հերոս նահատակների պատվին կանգնեցված հուշարձաններն են: Այնուհետեւ ուխտագնացները ծաղիկներ խոնարհեցին այստեղ կանգնեցված Ջուղայի խաչքարի կրկնօրինակին:
Շուշիում էլ ծաղկադրումներ արվեցին Արցախյան պատերազմի հերոսների հուշարձանին, Ջուղայի խաչքարի կրկնօրինակին եւ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ:
Բոլոր այս արարողությունների ժամանակ աղոթք է բարձրացնում, հոգեւոր կարգեր է մատուցում ուխտագնացությանը մասնակցող Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:
Զուգահեռաբար շարունակվում են Արցախի առաջին դասարանցիներին գրենական պիտույքներով լի դպրոցական պայուսակների բաժանման ծրագիրն ու համերգային տոնական ծրագրերը սահմանային զորամասերում, Արցախի բոլոր շեներում:
Ուխտագնացությանը մասնակցում են մտավորականներ, զոհվածների ընտանիքների անդամներ, ՏԻՄ ներկայացուցիչներ:
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն, օրինակ, ոչ միայն իր կողմից առանձին նվերներ է ուղարկում արցախցուն, ոչ միայն Էջմիածնի Մշակույթի պալատի ստեղծագործական խմբերին է գործում ուխտագնացության, այլեւ՝ անձամբ ինքն է մասնակցում հարգանքի տուրքին, որն անցնում է նաեւ իր անցած մարտական ճանապարհով:
Նա էլ վերհիշում է իր պատանեկության, վաղ երիտասարդության տարիները, որ հոր կողքին անցկացրել է ռազմաճակատում:
Ուխտագնացությանն այլ քաղաքապետեր եւս ներդրումներ են ունենում: Մասնավորապես՝ անուրանալի է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ավանդն այս գործընթացում: Տաշիրից ուխտագնացությանը պարի խումբ է մասնակցում, այստեղ է եւ Վայքի երկրապահ քաղաքապետը:
Ուխտագնացներին էական աջակցություն է ցուցաբերում Պաշտպանության նախարարությունը:
Եվ ամենաէականն այն է, որ թե՛ Հայաստանի բոլոր մարզերից, բոլոր տարածքներից ուխտագնացության եկած երեք սերունդների երկրապահները, թե՛ Արցախի ժողովուրդն եւ իշխանությունը գոհ են, որ ծրագիրը հաջողությամբ իրականացվում է:
Ուխտագնացներն անհամբեր սպասում են վաղը երեկոյան կայանալիք մայր միջոցառմանը, որ ուխտագնացության յուրօրինակ ամփոփում է լինելու:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 360+
360+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)