Եթե էդքան դուխով տղերք եք... Արամ Սարգսյանը՝ ՀՀՇ-ի տարիներին թալանածների մասին. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Միկոյանի արածների մեջ այնքան բաներ կան Հայաստանի և հայերի համար, հիմա էդ ամբողջը մի կողմ դնել և ասել, թե 37 թվին սա՞ է եղել: Կասյանի մասին ես ոչինչ չեմ կարող ասել, որովհետև առանձնապես կարծիք էլ չունեմ իր մասին, բայց կոնկրետ դե եկեք Ալեքսանդր Մյասնիկյանի նշանակությունը ջնջենք, հնարավո՞ր է, դե եկեք Աղասի Խանջյանին ջնջենք, որը Չարենց է պահել «Ես իմ անուշ Հայաստանի»-ն գիտեմ ինչ ձևով է պահպանել: Նրան կարելի է ապազգային մա՞րդ համարել»,- «Առավոտի» հետ զրույցում խոսելով «Ելքի» առաջարկի մասին՝ վերանվանելու ռուս բոլշևիկների, կոմունիստների անուններով փողոցները՝ ասաց ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:
«Եկեք մի հատ էն ՀՀՇ-ի տարիների մարդկանց, ոչ մի կերպ չհաջողվեց պատասխանատվության կանչել, զբաղվենք նրանցով, այսօրվա պատմությունները ձեզ չի՞ հետաքրքրում՝ թալան արեցին ամբողջ հանրապետությունով մեկ, օլիգարխիա ստեղծեցին, սրանց պատասխանատվության կանչեք, եթե էդքան դուխով տղերք եք… ինչ ասես եղել է այս տարիներին»
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: