211652_close_icon

Նա կամուրջ էր արվեստի և հասարակության, քաղաքացու և մշակույթի միջև. ԱԺ նախագահի ցավակցական ուղերձը՝ Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ

views-count2460 դիտում article-date 12:08 22-08-2017
ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Խոր ցավով տեղեկացա մեծանուն գրող, հրապարակախոս եւ թարգմանիչ, մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի մահվան մասին, ում ստեղծագործությունը մեր գրական-մշակութային գանձարանի անբաժանելի մասն է: Նա ստեղծեց գրականություն, որը երբեւէ ժամանակ չճանաչեց: Նա ստեղծեց հրապարակախոսություն, որն իր թեմատիկայով արդիական էր ցանկացած ժամանակի մեջ: Նրա թարգմանությամբ գրականությունը հաղթահարեց բոլոր սահմանները: Նա կամուրջ էր արվեստի եւ հասարակության, քաղաքացու, մտավորականի եւ մշակույթի միջեւ: Պերճ Զեյթունցյանն այլեւս մեզ հետ չէ, բայց մեզ հետ են նրա գրականությունը եւ բարի հիշողությունը տաղանդավոր գրողի, իսկական հայրենասերի ու քաղաքացու մասին: Ցավակցում եմ Պերճ Զեյթունցյանի ընտանիքին, հարազատներին, նրա գրչի երկրպագուներին եւ կիսում նրանց վիշտը»:

Նմանատիպ նյութեր