211652_close_icon
views-count3921 դիտում article-date 15:57 21-08-2017

Մեկնարկել են Ուսանողական համաշխարհային մարզական 29-րդ խաղերը, որոնց մասնակցելու է ՀՀ 16 ուսանող մարզիկ

Օգոստոսի 19-30-ը Թայվանի մայրաքաղաք Թայբեյում ընթանում են Ուսանողական համաշխարհային մարզական 29-րդ խաղերը: Մասնակից երկրների ու մարզիկների քանակով և մրցաշարի մակարդակով Ունիվերսիադան օլիմպիական խաղերից հետո ամենախոշոր մարզական միջոցառումն է: Այս տարի համաշխարհային ամառային Ունիվերսիադային մասնակցում է 131 երկրի 7639 մարզիկ, ովքեր 21 մարզաձևերում կվիճարկեն 275 մեդալ: ՀՀ ուսանող 16 մարզիկները հանդես կգան 7 մարզաձևերում` ծանրամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, ջրացատկ, սուսերամարտ, թաեքվոնդո և ուշու: Օգոստոսի 19-ին՝ խաղերի հանդիսավոր բացման օրը, մեդալների համար մղվող պայքարին առաջինը մասնակցել է մարմնամարզիկների հավաքականը: Ի դեպ, սպորտային մարմնամարզության ՀՀ ազգային հավաքականի կազմում են 2012թ և 2016թ. օլիմպիական խաղերի մասնակից, հենացատկի 2016թ. Եվրոպայի փոխչեմպիոն, միջազգային բազմաթիվ մրցաշարերի մրցանակակիր Արթուր Դավթյանը և 2015թ. ամառային համաշխարհային ուսանողական մարզական 28-րդ խաղերի չեմպիոն Արթուր Թովմասյանը: Ընդհանուր առմամբ` Թայբեյ է մեկնել ՀՀ 29 ներկայացուցիչ, այդ թվում` 3 ղեկավար, 3 մրցավար, 7 մարզիչ, 16 մարզիկ:

Նմանատիպ նյութեր