Փրկարարները իրականացրել են հերթապահություն՝ մինչ էլ. ցանցի աշխատակիցների ժամանելը
Օգոստոսի 20-ին, ժամը 10:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 48-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող էլ. սյունը թեքվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները իրականացրել են հերթապահություն՝ մինչ էլ. ցանցի աշխատակիցների ժամանելը: