211652_close_icon

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանի Գայի պողոտա-Մոլդովական փողոց և Տերյան փողոց-Կորյունի փողոց խաչմերուկներում

views-count3493 դիտում article-date 18:54 17-08-2017
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. օգոստոսի 19-ից Երևան քաղաքի Գայի պողոտա-Մոլդովական փողոց և Տերյան փողոց-Կորյունի փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Փոփոխությունների արդյունքում՝ աջ շրջադարձով Մոլդովական փողոցից դեպի Գայի պողոտա՝ Աճառյան պողոտայի ուղղությամբ, և Տերյան փողոցից դեպի Կորյունի փողոց՝ Մաշտոցի պողոտայի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկների լուսացույցների սեկցիաներով դեպի նշված ուղղություններ այսուհետ կերթևեկեն անընդհատ՝ առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու:

Նմանատիպ նյութեր