Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. Ա․ Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը արձագանքել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանի հետ կապված [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/14/1074726/]միջադեպին[/url]։ Այդ կապակցությամբ ՄԻՊ աշխատակազմը հայտարարություն է տարածել, որումասվում է.
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում «Ազատության» լրագրող Նարինե Ղալեչյանի լրագրողական գործունեությունը խոչընդոտելը: Այդպիսի արարք կատարած ցանկացած անձ ենթակա է պատասխանատվության:
Լրագրողի հրապարակած տեղեկության համաձայն՝ Սեւան քաղաքում շարժական գազալցակայանների վերաբերյալ նկարահանման ժամանակ լցակայաններից մեկից դուրս եկած երիտասարդն արագ հետապնդել է իրեն: Վերջինս դադարեցրել է նկարահանումը եւ նստել ավտոմեքենան: Այնուհետև, երիտասարդը ոտքերով ու ձեռքերով հարվածել է նկարահանող խմբի ավտոմեքենային:
Լրագրողի գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ տեղեկությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ։
Անհապաղ վարույթ նախաձեռնելու հարցով համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ ոստիկանություն»: