211652_close_icon
views-count14375 դիտում article-date 15:12 14-08-2017

Անկախ ու ժողովրդավարական Արցախի գոյությունն անվիճելի իրողություն է. Է. Շարմազանովը՝ պորտուգալացի պատգամավորին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը եւ Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոն օգոստոսի 12-ին հանդիպել են Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Կարեւորելով եվրոպացի պատգամավորների այցելությունները Արցախ՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը փաստել է, որ նման այցերը եւս մեկ քայլով մոտեցնում են Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է. «Արցախի ազատատենչ ժողովուրդը դեռեւս 1991 թ.-ին է քվեարկել հօգուտ ազատ, անկախ եւ ժողովրդավարական երկրի. այսօր անկախ ու ժողովրդավարական Արցախի գոյությունն անվիճելի իրողություն է, եւ մենք պատրաստ ենք օգտագործելու մեր կապերը, որպեսզի Արցախի ժողովրդի արդար պահանջը բարձրացնենք խորհրդարանական բոլոր հարթակներում»:

Նմանատիպ նյութեր