Կոուտինյոն չի ցանկանում խաղալ «Լիվերպուլում»
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն այլևս չի ցանկանում խաղալ մերսիսայդյան ակումբում:
Բրազիլացին դժգոհ է թիմում իր վիճակից: Վերջին կես տարում այդ պատճառով նրա հարաբերությունները «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ վատթարացել են:
Ուշագրավ է, որ Կոուտինյոն «Լիվերպուլի» հետ պայմանագիրը մինչև 2022 թվականը երկարաձգել է այս տարվա հունվարին և այն ուժի մեջ էր մտել հուլիսի 1-ին:
Ավելի վաղ «Լիվերպուլը» մերժել էր խաղացողի տրանսֆերի վերաբերյալ «Բարսելոնայի» երկրորդ առաջարկը՝ 105 միլիոն եվրոյի չափով, ինչպես նաև մերժել էր հենց Կոուտինյոյի հարցումը: