8620 դիտում
10:02 08-08-2017
Հայկական կողմը հերքում է գյուղի վրա կրակելու մասին Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը
Հայկական կողմը հերքել է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր հայկական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել բնակավայրի ուղղությամբ և վիրավորել 13-ամյա երեխայի։ Այդ կապակցությամբ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները ապատեղեկատվություն էին տարածել այն մասին թե իբր հայկական ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական Գարալար գյուղի ուղղությամբ՝ արդյունքում վիրավորելով 13-ամյա մի երեխայի:
Կտրականապես հերքում ենք այս ապատեղեկատվությունը և զգուշացնում ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ ցանկացած սադրանք անպատասխան չի մնալու և ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա:
Երեկ երեկոյան և գիշերը սահմանին, ընդհանուր առմամբ, հանգիստ է եղել, հայկական ստորաբաժանումները առհասարակ որևէ զինատեսակից կրակ չեն արձակել: Իսկ ադրբեջանական քարոզչության կեղծիքն ի հայտ է գալիս հենց ներկայացված երեխայի վերքերի նկարներից, որոնցում երեխայի վերքերը ակնհայտորեն հին են և որևէ կապ չեն կարող ունենալ բեկորային վնասվածքների հետ»:
Նմանատիպ նյութեր
7225 դիտում
16:13 04-04-2022
Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել. ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրը
1311 դիտում
16:23 30-05-2014
Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվությունը
Այս բաժնից
439 դիտում
19:00 29-04-2024
Իսլամական բանկը վարկ կհատկացնի Թուրքիային
589 դիտում
11:52 29-04-2024
ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր