3519 դիտում
18:10 07-08-2017
Քրեակատարողական հիմնարկում ստուգվել են հացադուլ հայտարարած անձանց պահման պայմանները
Այսօր՝ օգոստոսի 7-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական չհայտարարված այցն են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Հետևողական ուսումնասիրության են ենթարկվել հացադուլ հայտարարած Վարդան Գերավետյանի, Տիգրան Մանուկյանի և Վարդգես Գևորգյանի առողջական վիճակը, նրանց բժշկական փաստաթղթերը, պահման պայմանները:
Հացադուլ հայտարարած անձանց իրավունքների ապահովումը պահանջում է աշխատանքի հատուկ սկզբունքներ։ Նրանց պահման պայմանների վիճակը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտական ուշադրության ներքո է:
Պաշտպանի աշխատակազմը կարևորում է նաև համագործակցությունը Վ. Գերավետյանի, Տ. Մանուկյանի և Վ. Գևորգյանի փաստաբանների հետ։
[b]
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]
Նմանատիպ նյութեր
2644 դիտում
20:58 15-03-2019
Ստուգվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում անձանց պահման պայմանները. արձանագրված խախտումները կվերացվեն սեղմ ժամկետներում
1388 դիտում
13:23 10-04-2019
Ստուգվել են ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում անձանց իրավունքների իրացման, պատժի կրման և պահման պայմանները
Այս բաժնից
895 դիտում
23:07 22-01-2025
Վարչապետն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին
985 դիտում
22:54 22-01-2025
Վաղը կշարունակվեն «Հունիսի 12-ի» գործով հիմնական դատալսումները․ փաստաբան