Վենեսուելլայում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել ռազմական բազայի վրա
Վենեսուելլայում ռազմական բազայի տարածքում տեղի է ունեցել ահաբեկչական պայթյուն: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Զոհերի և նյութական վնասի մասին առայժմ մանրամասն տեղեկություններ չեն հրապարակվում:
Ինչպես հայտնում է աղբյուրը` դեպքի առնչությամբ արդեն ձերբակալվել է մի քանի մարդ: