4945 դիտում
22:48 05-08-2017
«Երևանյան ամառ 2017». մայրաքաղաքում մեկնարկել է «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 3-րդ փառատոնը
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Հյուսիսային պողոտայում մեկնարկել է «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 3-րդ փառատոնի առաջին հատվածը՝ ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցել են մայրաքաղաքի հազարավոր բնակիչներ և հյուրեր:
«Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնի բացմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը և Տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:
Մարիա Բարաղամյանը կարևորել է «Երևան ՏԱՐԱԶֆեստ» ամենամյա փառատոնի անցկացումը՝ որպես միջոցառումային զբոսաշրջության զարգացմանն ուղղված բաղադրիչ:
««Երևան ՏԱՐԱԶֆեստը» «Երևանյան ամառ» ծրագրի երեք փառատոներից մեկն է, որի նպատակն է զարգացնել միջոցառումային զբոսաշրջությունը մեր մայրաքաղաքում, ինչն էլ Տուրիզմի բաժնի ծրագրային կարևոր ուղղություններից մեկն է: Այս տարի առաջին անգամ փառաստոնին ներկա են այլ ազգերի մշակութային մի շարք համայնքներ, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կազմակերպություններ»,- նշել է Մարիա Բարաղամյանը:
Երևանի քաղաքապետարանի Տուրիզմի բաժնի կողմից կազմակերպվող «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնն այս տարի ևս բաղկացած է լինելու երկու մասից՝ հայ վարպետների ցուցահանդես-տոնավաճառից, իսկ երեկոյան կներկայացվեն հայ դիզայներների արդի հավաքածուները:
«Երևան ՏԱՐԱԶֆեստ»-ի ցուցահանդեսին այս տարի ներկայացվել են 21 տաղավար՝ թանգարաններ, ժողվարպետներ, հայկական արտադրանքը ներկայացնող ընկերություններ: Երևան քաղաքի պատմության թանգարանը, «Տերյան մշակութային կենտրոնը», «Տիկնիկների պատկերասրահը, «Հայտիկնիկ» ընկերությունը, «Պռեգոմեշ» ընկերությունը, «Հայկական ապրանքանիշեր» հարթակը, «Անահիտ Սիմոնյան» նորաձևության տունը, «Կենաց տուն» մշակութային հկ-ն, «Մեգերյան կարպետ» ընկերությունը, «Մարաշլեան» ֆոտո-ատելիեն և մի շարք ժողվարպետներ հանրությանն են ներկայացրել ինչպես հայկական ավանդական տարազներ, այնպես էլ զարդեր, տիկնիկներ, նկարներ և այլն:
Նմանատիպ նյութեր
8273 դիտում
22:20 13-06-2017
«Երևանյան ամառ 2017». Մայրաքաղաքում 3-րդ տարին անցկացվել է «Համով-հոտով Երևան» փառատոնը
18920 դիտում
16:50 22-08-2017
«Երևանյան ամառ 2017». մայրաքաղաքում կայացավ «Մարզական ամառ» մոտոկրոսի առաջնությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
8838 դիտում
20:57 24-06-2017
«Երևանյան ամառ 2017». «Երևանյան գեղանկար»-ում ստեղծվեց «Երևանյան տարեգրություն» աբստրակտ կտավը
Այս բաժնից
1318 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
904 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար