211652_close_icon
views-count10192 դիտում article-date 18:48 03-08-2017

Ըստ Շիրակի մարզի դատախազի՝ մարզում հանցագործությունների թիվն ավելացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Շիրակի մարզում հանցագործություններն ավելացել են: Այս տարվա առաջին կիսամյակում 632 դեպք է գրանցվել, 2016-ի նույն ժամանակահատվածում ցուցանիշը 544 էր: Ավելացել են նաեւ բացահայտումները՝ 88,4 տոկոս: Կիսամյակային հաշվետվությամբ է այսօր` օգոստոսի 3-ին, հանդես եկել Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության 41 դեպք է գրանցվել՝ 7-ով ավելի անցած տարվանից: Սպանությունները նվազել են 1-ով. 5-ի փոխարեն՝ 4: 2-ը բացահայտվել են: Մայիսի 18-ին` կեսգիշերն անց, հրշեջ-փրկարարները Գյումրիի Կամոյի փողոցի 71 ա շենքի բնակարաններից մեկի խոհանոցի հատակին հայտնաբերել էին բերանքսիվայր ընկած Արթուր Հարությունյանի դին՝ գլխի շրջանում վնասվածքներով: Նախաքննությունը դեռ շարունակվում է: Շախմատի դպրոցի մոտ հնչած կրակոցների գործով 1 անձ ներգրավվել է որպես կասկածյալ: Քրեական գործը կուղարկվի դատարան: Հունիսի 25-ին Գյումրիի Սայաթ-Նովա փողոցում կրակոցներ էին հնչել: Մեկ քաղաքացի հրազենային վնասվածք էր ստացել: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին կրակված փամփուշտի մաս կազմող 1 գնդակ եւ 9 պարկուճ: Գործը բացահայտվել է: Մարզում կավատության դեպքերը կրկնապատկվել են: Այս պահին դատախազությունում 4 քրեական գործ կա հարուցված: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր