Օդի միջին օրական ջերմաստիճանն առաջիկա օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով. ԱԻՆ
[b]Ուշադրություն՝ օգոստոսի 4-ից 8-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39...41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը օգոստոսի 4-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:[/b]
Հանրապետության տարածքում օգոստոսի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
[img]http://shamshyan.com/ups/images/0654360001501753866581633.jpg[/img]
Երևան քաղաքում օգոստոսի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]http://shamshyan.com/ups/images/0056159001501753857287910.jpg[/img]