211652_close_icon
views-count9827 դիտում article-date 16:05 01-08-2017

Իրանը բողոքի նոտա է հղել ՄԱԿ-ին՝ կապված ամերիկյան նոր պատժամիջոցների հետ

Իրանը գտնում է, որ Միացյալ Նահանգներն մշակած իր պատժամիջոցներով խախտել է միջուկային համաձայնագիրը։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Վերջինի տեղեկություններով՝ պաշտոնական Թեհրանը բողոքի նոտ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ նշելով, որ ամերիկյան իշխանությունների այդ քայլն անօրինական է։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին է ուղարկվել պատժամիջոցների վերաբերյալ նոր աստաթուղթը։ Ինչպես Թբիլիսիում ամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը, Թրամփը մտադիր է ստորագրել փաստաթուղթը։

Նմանատիպ նյութեր