Վրաստանը փոխվել է «վարդերի հեղափոխությունից» հետո, մենք 7 տարի չենք կարողանում խելքի բերել «Հյուսիս-հարավ» ճանապարհի գոնե մի հատվածը. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. ««Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հանդերձ վերաբերմունքը հակասական է ոչ միայն բուն Վրաստանում, այլև հարևան երկրներում: Հայաստանում, օրինակ, «պուտինիստները» նրան ներկայացնում են որպես ամերիկյան հրեշավոր «պրոյեկտի» պտուտակ, իսկ «ամերիկասերները»՝ որպես Վրաստանի փրկիչ:
Հիմնականում, սակայն, մեր համաքաղաքացիների վերաբերմունքը Սաակաշվիլիի նկատմամբ դրական է՝ կոորպորացիան հաղթահարեց, ճանապարհները սարքեց, ամեն ինչ էժանացրեց, ներդրումներ բերեց, բիզնեսը զարգացրեց և այլն: «Ահա ձեզ օրինակ»,- ասում են՝ Սաակաշվիլիին որպես օրինակ բերողները,- թե ինչպես է հնարավոր, որ մեկ մարդը կարողանում է երկիրը «դզել»:
Իհարկե, այդ գնահատականները չափազանցված են, բայց չէի ասի, թե լրիվ սխալ են: Վրաստանն իսկապես, փոխվել է «վարդերի հեղափոխությունից» հետո: Պարզ օրինակ, մենք 7 տարի չենք կարողանում խելքի բերել «Հյուսիս-հարավ» ճանապարհի գոնե մի հատվածը, իսկ Վրաստանի արագընթաց մայրուղիները մի քանի տասնյակ կիլոմետրեր են ձգվում: Կամ՝ այս օրերին Սևանում 88-ի աղետյալների համար նախատեսված «դոմիկը»՝ ջարդուխուրդ եղած կահույքով, վարձով են տալիս օրական 20 հազար գրամով: Այդ գումարով Բաթումում կարող ես վարձել բոլոր հարմարություններով երկուսենյականոց բնակարան»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: