211652_close_icon
views-count4115 դիտում article-date 18:48 27-07-2017

Վիճաբանություն «Սասնա ծռերի» գործով դատական նիստին. ամբաստանյալներին բերեցին ու նորից տարան

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 27-ին, «Սասնա ծռերի» գործով դատական նիստն ընթացել է լարված մթնոլորտում: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նիստերի դահլիճ էր հրավիրել գործով բոլոր ամբաստանյալներին՝ իրազեկելու նրանց իրավունքների ու պարտականությունների մասին, այնուհետև նրանց կրկին դուրս էին բերել նիստերի դահլիճից. այդ ընթացքում էլ միջադեպ էր տեղի ունեցել դատավորի և Արամ Մանուկյանի փաստաբան Հրանտ Գեւորգյանի միջև: Երբ պաշտպաններից Մուշեղ Շուշանյանի պաշտպանյալը դատավորից բացատրություն էր պահանջել, թե ինչու իր փաստաբանին թույլ չեն տալիս ներկայանալ նիստերին, դատավորը նշել էր, որ ոչ թե թույլ չեն տալիս, այլ Շուշանյանն ինքը չի ներկայանում նիստերին: Այս երկխոսությանը միջամտել էր պաշտպան Հրանտ Գեւորգյանը՝ հայտարարելով, որ իրականում դատական կարգադրիչները Շուշանյանին թույլ չեն տալիս ներկայանալ, որովհետև ցանկանում են խուզարկել նրան, իսկ Շուշանյանն էլ թույլ չի տալիս: Պաշտպանի այս միջամտությունը վրդովվեցրել էր Արտուշ Գաբրիելյանին, որը համարելով, որ նա անհարգալից վերաբերմունք է դրսևորում դատարանի նկատմամբ և խոսում է առանց դատավորի թույլտվության, ընդմիջում էր հայտարարել և հեռացել էր խորհդակցական սենյակ՝ քննարկելու Հրանտ Գեւորգյանի նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը:

Նմանատիպ նյութեր