211652_close_icon
views-count6297 դիտում article-date 13:22 27-07-2017

Ալեքսանդր Լապշինը հանդիպել է իսրայելցի դիվանագետների հետ

Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունն արձագանքել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ իրեն Իսրայելին արտահանձնելու խնդրանքին։ Այդ մասին հայտնում է AzVision.az-ը։ «Իսրայելի ցանկացած քաղաքացի իրավունք ունի նման խնդրանքով դիմել, սակայն մենք չենք կարող բացահայտել դեսպանատան ներկայացուցիչների հետ Ալեքսանդր Լապշինի հանդիպման մանրամասները։ Դա Լապշինի անձնական գործն է և հավելյալ տեղեկություն չենք կարող տրամադրել»,-ասել են դեսպանատանը։ Հիշեցնենք, որ ՌԴ-ի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ա. Լապշինը Բաքվի ծանր հանցագործությունները քննող դատարանի կողմից Արցախ այցելելու համար դատապարտվել է 3 տարվա ազատազրկման։ Նրա փաստաբան Էդուարդ Չերնինը հայտնել է, որ իր պաշտպանյալը Իսրայլին արտահանձնելու խնդրանքով դիմել է Իսրայելի դեսպանատանը։

Նմանատիպ նյութեր