5302 դիտում
13:10 26-07-2017
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՄԱԶԾ բարձրաստիճան պատվիրակությանը. քննարկվել են ԿԶՆ-ների իրականացմանն ուղղված միջոցառումները
Հուլիսի 25-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է ՄԱԶԾ քաղաքականության և ծրագրերի աջակցության գրասենյակի Կայուն զարգացման նպատակների ինտեգրման, խթանման և քաղաքականության մշակման աջակցության բարձրաստիճան պատվիրակությանը:
Պատվիրակության այցի նպատակն է ծանոթանալ ՀՀ կողմից ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ազգայնացման գործընթացին, ինչպես նաև աջակցել ԿԶՆ-ների իրականացման ճանապարհային քարտեզի և բարեփոխումների օրակարգում ընդգրկված համապատասխան ռազմավարական փաստաթղթերի մշակմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, ԿԶՆ-ների իրականացմանն ուղղված բյուջետային միջոցների հատկացմանը, նոր միջոցների մոբիլիզացմանը, պետական ֆինանսների թափանցիկությունն ու արդյունավետությունն ապահովող միջոցառումներին, ծրագրային բյուջետավորմանն առնչվող մի շարք հարցեր:
Նմանատիպ նյութեր
565 դիտում
15:24 29-07-2023
ԲՏԱ նախարարն այցելել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանի ԿԶՆ ազգային նորարարական կենտրոն
1156 դիտում
20:35 24-12-2024
ՆԳ նախարարն ընդունել է ՄԱԶԾ պատվիրակությանը
6996 դիտում
17:46 01-12-2017
Կառավարությունում քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
664 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
592 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ