10094 դիտում
09:57 26-07-2017
Իրանցի երգչուհի Գուգուշի Երևանում նախատեսված համերգը հիստերիայի ալիք է բարձրացրել Ադրբեջանում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ադրբեջանական ծագում ունեցող Իրանի ամենահայտնի դերասանուհիներից ու երգչուհիներից մեկը՝ Գուգուշը (քաղաքացիական անունը Ֆաիեգ Աթեշին) Instagram–ի իր էջում գրառում է կատարել օգոստոսի 31–ին Երևանում կայանալիք համերգի մասին: Երգչուհին իր այդ գրառումը վերնագրել և առանձնացրել է՝ «վերջապես» (#finally) և «պատմություն է գրվում» (#historyinthemaking) հեշթեգերով:
Տեղեկացնենք, որ հայտնի երգչուհու այցը Հայաստան մի քանի առումով է հետաքրքիր: Նախ, որ այն հիստերիայի մեծ ալիք է բարձրացրել Ադրբեջանում: 2011–ին, երբ Բաքվում փորձել են կազմակերպել Գուգուշի համերգը, նա հրաժարվել է Ադրբեջան մեկնել առանց իր հայ ընկերոջ, որի պատճառով էլ համերգը չեղյալ է հայտարարվել: Այսինքն, իրանցի արտիստը ազգությամբ հայ զուգընկեր ունենալու պատճառով արդեն իսկ հասցրել է ադրբեջանական սև ցուցակում գրանցվել, ինչը նշանակում է, որ այլևս չի կարող այդ երկիր մեկնել:
Բայց սա, կարծես թե, այնքան է ազդել ադրբեջանական կողմի վրա և հիմա էլ սեփականատիրական զգացումից ելնելով մտածում են, որ հայտնի երգչուհին այնուամենայնիվ իրենցն է և չի կարող Հայաստանում համերգ տալ:
Հավելենք նաև, որ Իրանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, երբ հաստատվեցին կրոնական կարգեր, Գուգուշին արգելեցին ոչ միայն երգել, այլև՝ երկրից դուրս գալ: Երկար տարիներ այդ պայմաններում ապրելուց հետո, 2000 թվականին նրան վերջապես հաջողվեց մեկնել ԱՄՆ և հաստատվել այնտեղ: Եվ չնայած Իրանում ապրող քաղաքացիների գրեթե երկու սերունդ չի տեսել նրան, սակայն ավագ սերնդի կողմից Գուգուշի հանդեպ ունեցած մեծ սերն ու համակրանքը հանգեցրել է նրան, որ բոլոր սերունդներն անգիր երգում են նրա երգերը:
Իսկ անցյալ դարի 70–ականներին Գուգուշը հայտնի դարձավ պարսիկ ռեժիսոր Փարվիզ Սայադի «Երկար գիշեր» ֆիլմից հետո, որը ցուցադրվեց նաև Հայաստանում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
13354 դիտում
15:42 14-02-2015
Ադրբեջանում հիստերիայի ալիք է բարձրացել «Եվրատեսիլ»-ում ներկայացվելիք հայաստանյան երգի պատճառով
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»