211652_close_icon
views-count15578 դիտում article-date 13:23 22-07-2017

Վալանսի քաղաքապետը ողջունել է Բակո Սահակյանի վերընտրությունը Արցախի նախագահի պաշտոնում

Ֆրանսիայի Վալանս քաղաքի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը ողջունել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում Բակո Սահակյանի վերընտրությունը: Ինչպես հայտնում է «[url=https://armenpress.am/arm/news/899548/valansi-qaxaqapety-oxjunel-e-bako-sahakyani-veryntrutyuny.html]Արմենպրես[/url]»-ը, Վալանսի քաղաքապետի տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ ժողովրդավարական գործընթացի արդյունքում Բակո Սահակյանը ստացել է խորհրդարանի պատգամավորների ձայների երկու երրորդից ավելին: Ըստ Դարագոնի՝ այս գործընթացն արմատապես տարբերվում է Արցախի հարևան Ադրբեջանում ձևավորված ավտորիտար իշխանությունից: «Այս թափանցիկ և ընդդիմության իրավունքները հարգող ընտրությունն աշխարհի այս տարածաշրջանում ժողովրդավարությանը պատիվ է բերում, իսկ ժողովրդավարությունը խաղաղության երաշխիքն է»,- նշել է Վալանսի քաղաքապետը: Նիկոլա Դարագոնը հիշեցրել է նաև, որ Վալանսը բազմաթիվ կապերով կապված է Արցախի քաղաքների հետ և ապագայում էլ պատրաստվում է ամրապնդել համագործակցությունը նրանց հետ:

Նմանատիպ նյութեր