211652_close_icon
views-count80031 դիտում article-date 09:39 22-07-2017

Կապանում 26-ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի. վերջինս տեղում մահացել է.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիս 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Կապան քաղաքի, Մ. Հարությունյան փողոցի բնակիչ 26-ամյա Նարեկ Օհանյանը Բաղաբերդ թաղամասի վերջնամասում իր վարած Lexus մակնիշի 55 CC 550 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ա. Մանուկյան փողոցի բնակիչ 9-ամյա Օքսաննա Գրիգորյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված երեխան` ով սովորում էր Շղարշիկի միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանում, տեղում մահացել է իսկ վարորդը երեխային թողնելով անօգնական հեռացել է դեպքի վայրից: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտորնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը քննիչ Ալավերդյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր-Օրի 242 հոդվածի 2րդ մասի հատկանիշներով:: Ժամանել են նաև ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Շմավոնյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են թե որտեղ է գտնվում Lexus-ի վարորդը և բացատրական աշխատանքների արդյունքում վարորդը մեղայականով ներկայացել է Կապանի ոստիկանություն: [b]Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի:[/b] [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր