211652_close_icon
views-count64575 դիտում article-date 20:41 21-07-2017

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. Ford tranzit-ը բախվել բարդիներին և կողաշրջվել. բժիշկները պայքարում են 18-ամյա աղջկա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, հուլիսի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունցել Սյունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Սյունիքի մարզի Շաղատ գյուղի բնակիչ 44-ամյա Մերուժան Մուրադյանը իր վարած Ford tranzit մակնիշի 35 FP 291 համարանիշի ավտոմեքենայով Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բարդիներին և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի 18-ամյա Շուշան Արզումանյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները, վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը, 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների և ճանապարհային ոստիկանների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան և հոսանքազրկել այն: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Սիսիանի ոստիկանապետ Արմեն Մարկոսյանի գլխավորությամբ: Իսկ ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժանմունք, որտեղ, սակայն, սպասում են Սյունիքի մարզի դատախազի ցուցումին, ով որոշելու է՝ քննչական բաժինը մեկնի դեպքի վայր, թե ոչ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Սուրեն Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավոր Շ. Արզումանյանը Սիսիանի բժշկական կենտրոնից տեղափոխվել է տեղի զինվորական հոսպիտալ: [b]Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի:[/b] [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր