211652_close_icon
views-count140461 դիտում article-date 13:37 20-07-2017

Խոշոր ու ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Opel-ն ու Mercedes-ը. կա 1 զոհ, 6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Գյումրի քաղաքից դեպի Շիրակ գյուղ տանող ճանապարհահատվածում՝ Շիրակ գյուղի գերեզմանների հարևանությամբ, բախվել են Opel մակնիշի 34 CV 840 համարանիշի և Mercedes մակնիշի 77 NT 477 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգի, որից 4-ը երեխաներ են, իսկ 2-ն էլ ավտոմեքենաների վարորդները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներից երկուսին իր անձնական օգտագործման ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով հիվանդանոց է տեղափոխել քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված մայոր Ալիկ Առաքելյանի հայրը, ով վթարից առաջ հերոս տղայի շիրիմին է այցելելիս եղել և երբ իմացել է տեղի ունեցած վթարի մասին, շտապել է օգնության ձեռք մեկնել վիրավորներին։ Վիրավորներից մի քանիսին էլ մինչև ոստիկանների ու փրկարարների ժամանումը, օգնության են հասել ճանապարհին գործող բենզալցակայանի աշխատակիցները։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մարզային փրկարարական վարչության պետ, Փրկարար ծառայության գնդապետ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ, ովքեր հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից փորձում են դուրս բերել մահացածի դին, որից հետո, երբ ոստիկաններն ու քննիչները ավարտեցին դեպքի վայրում իրենց գործողությունները, հրշեջները կատարեցին ճանապարհի լվացման աշխատանքներ, քանի որ բախման հետևանքով քսայուղի մեծ արտահոսք էր տեղի ունեցել։ Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի և ավագ տեսուչ Էռնեստ Խաչատրյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղարիբյանի, ինչպես նաև Ախուրյանի քննչական բաժնի քննիչները՝ Հրաչյա Առաքելյանի գլխավորությամբ, ովքեր այս պահին վթարի վայրում կատարում են դեպքի վայրի զննություն։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ, իսկ ՃՈ 1-77 օպերատիվ կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 177+
177+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր