2965 դիտում
14:30 19-07-2017
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության «Թեժ գծով» ստացվել է ավելի քան 200 հեռախոսազանգ
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության «Թեժ գծի» 011-528-243 հեռախոսահամարով հունվարի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 234 հեռախոսազանգ։
«Թեժ գծով» ստացված հեռախոսազանգերը վերաբերել են տարբեր խնդիրների, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի, գազի հաշվիչների և արևային մարտկոցների տեղադրմանը, փողոցի լուսավորության ապահովմանը, գազիֆիկացմանը, հաշվիչիների վերածրագրավորման գործընթացին։ Բոլոր հեռախոսազանգերին տրվել են պատասխաններ:
Գրանցվել են նաև ինքնավար արևային կայանների կառուցման կարգին, ցանցին միանալուն, լիզենզիայի տրամադրման, արևային էներգիայի և այլ խնդիրներին վերաբերող հարցեր և առաջարկություններ, որոնց համապատասխան ընթացք է տրվել։
Հաշվետու ժամանակահատվածում նախարարությունը քաղաքացիներից ստացել է 68 դիմում և 26 բողոք։
Նմանատիպ նյութեր
2741 դիտում
12:04 09-08-2018
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների նախարարության «Թեժ գծով» ստացվել է 103 հեռախոսազանգ
Այս բաժնից
742 դիտում
13:59 23-01-2025
Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններն ու ինտենսիվ զnրավարժnւթյnւնները մտահոգիչ են. Արմեն Գրիգորյան