211652_close_icon
views-count3599 դիտում article-date 16:32 18-07-2017

Լևոն Ալթունյանի գլխավորած պատվիրակությունը Պրահայում մասնակցել է Չինաստանի ներդրումային համաժողովին

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է չեխ-չինական համագործակցության Պալատի և «Չինաստանի տնտեսական ֆորում» փոխգործակցության կենտրոնի կողմից Պրահայում կազմակերպված «Չինաստանի ներդրումային համաժողով-2017» միջոցառմանը, որը համախմբել է աշխարհի տարբեր երկրների և տարբեր ոլորտների ներկայացուցիչներին: Համաժողովի ընթացքում քննարկվել են չինական ներդրումային ծրագրերը, այդ թվում` առողջապահական, Չինաստան-Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների համագործակցության շրջանակները, դրանց ընդլայնման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև ավանդական բժշկության, բժշկական տուրիզմի խթանման, ինչպես նաև շարունակական մասնագիտական զարգացման հարցերին: Նշենք, որ համաժողովին մասնակցել են Չինաստանի ու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 16 երկրի բարձրաստիճան քաղաքական գործիչներ, դիվանագետեր և գործարարներ: Այնհուհետև, հայկական պատվիրակությունը մասնակցել է Պրահայի ամրոցում Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ճաշին:

Նմանատիպ նյութեր