211652_close_icon
views-count2679 դիտում article-date 14:38 14-07-2017

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը Սինգապուրում մասնակցել է քաղավիացիայի ոլորտի ղեկավարների 6-րդ համաշխարհային ֆորումին

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը Սինգապուրում (Սինգապուրի Հանրապետություն) մասնակցել է «Ավիացիայի զարգացումը և հիմնադրույթների ամրապնդումը» թեմայով քաղաքացիական ավիացիայի ոլորտի ղեկավարների 6-րդ համաշխարհային ֆորումին: Ֆորումի ընթացքում քննարկվել են համաշխարհային քաղաքացիական ավիացիայի ոլորտի նոր մարտահրավերները, դրանց արձագանքելու համար պետությունների կողմից անհրաժեշտ միջոցառումները և ոլորտի մասնագետների պատրաստման ու վերապատրաստման կարևորությունը։ Կարևորվել են, հատկապես, համաշխարհային ուղևորափոխադրումների ծավալի աճի պայմաններում անվտանգության միջոցառումների պատշաճ իրականացումը և վերջին շրջանում նկատելի զարգացում ապրող անօդաչու սարքերի շահագործման կարգավորումը։ Ֆորումի շրջանակներում Սերգեյ Ավետիսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել գործընկերների հետ՝ քննարկելով երկուստեք կարևորության հարցեր և ձեռք բերել հետագա համագործակցության պայմանավորվածություններ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր