Մահացել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Լյու Սյաոբոն
Չինացի իրավապաշտպան, Նոբելյան խաղաղության մրցանակի 2010 թվականի դափնեկիր, հայտնի այլախոհ Լյու Սյաոբոն մահացել է 61 տարեկան հասակում, լյարդի քաղցկեղից: Հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-40598502]BBC[/url]-ին:
Լյու Սյաոբոն համալսարանական պրոֆեսոր էր: Նաև զբաղվում էր հասարակական-իրավապաշտպան գործունեությամբ, հանդես գալիս հրապարակախոսական հոդվածներով և ելույթներով: 2009-ին Չինաստանի իշխանությունները Սյաոբոյին դատապարտում են 11 տարվա ազատազրկման՝ իրավապաշտպան գործունեության, ժողովրդավարության համար պայքարելու համար:
Նոբելյան խաղաղության մրցանակին Լյու Սյաոբոն արժանացել է 2010-ին, երբ մրցանակաբաշխության պատմության մեջ առաջին անգամ արարողությունն անցկացվել է առանց դափնեկրի մասնակցության: Նրա համար հատկացված աթոռը մնացել է դատարկ:
Մրցանակաբաշխությանը ներկա գտնվել չի կարողացել նաև նրա կինը, որին Չինաստանում տնային կալանքի տակ էին վերցրել:
Վերջին տարիներին Չինաստանի իշխանությունները թույլ չեն տվել Լյու Սյաոբոյին բուժման նպատակով մեկնել երկրից: Միայն ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխվելուց հետո իշխանությունները թույլատրել են նրա կնոջը հանդիպել Լյու Սյաոբոյի հետ:
Նոբելյան կոմիտեն հայտարարել է, որ Լյու Սյաոբոյի մահվան համար պատասխանատու են Չինաստանի իշխանությունները: