211652_close_icon
views-count48397 դիտում article-date 12:17 13-07-2017

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Lexus-ն ու Daewoo-ն. Daewoo-ն կողաշրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Գրիբոյեդովի 60 հասցեի մոտ՝ «Գլոբալ Գոլդ» ընկերության դիմաց, բախվել են 25-ամյա Հովհաննես Մասումյանի վարած Daewoo Damas մակնիշի 911 VV 91 համարանիշի և 36-ամյա Արտյոմ Կոպտելի վարած Lexus մակնիշի 34 FP 745 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Daewoo-ն կողաշրջվել է, իսկ վարորդն ու նրա ուղևորը տեղափոխվել եմ Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոտիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի տեսուչներ Արմեն Նանուշյանն ու Մանուկ Սիմոնյանը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև Սիլ Ինշուրանս ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վիրավորի ինքնությունը: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր