211652_close_icon
views-count118002 դիտում article-date 23:37 12-07-2017

Ողբերգական դեպք Երևանում. 45-ամյա տղամարդը բարեկամներին ասել է, որ ինքնասպան է լինելու. որոշ ժամանակ անց նրա դին հայտնաբերվել է ծառից կախված

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ-ի հարևանությամբ գտնվող այգիներից մեկում ծառից տղամարդու դի կա կախված: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Փրկարարներն ու ոստիկանները պարզել են, որ ծառից կախված մահացածը Երևան քաղաքի բնակիչ 45-ամյա Արմեն Բ.-ն էր: Այս պահին դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները բաժնի պետ Տիգրան Թամամյանի գլխավորությամբ: Գ, Շամշյանի տեղեկություններով՝ տեղի ունեցածն ինքնասպանություն է, և Արմեն Բ.-ն մինչև ինքնասպանություն գործելը այդ մասին տեղեկացրել է հարազատներին, և որոշ ժաանակ անց նրա դին կախված վիճակում հայտնաբերվել է իր բարեկամին պատկանող այգում: Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր