4476 դիտում
23:09 12-07-2017
Կայացել է ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում hուլիսի 12-ին կայացել է ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը։ Քննարկվել են 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները, նախանշվել առաջիկա ծրագրերը: Տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ հանձնաժողովի գործունեությունը մեծ նշանակություն ունի անհայտ կորած անձանց որոնման, գերության մեջ հայտնվող ՀՀ քաղաքացիներին հայրենադարձելու աշխատանքների և նրանց ընտանիքներին ցուցաբերվող օգնության առումով:
Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված միջոցառումները, հանդես եկել առաջարկություններով:
Նմանատիպ նյութեր
1041 դիտում
17:53 13-06-2014
ՀՀ ՊՆ-ում տեղի ունեցավ Գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը
2128 դիտում
16:44 19-12-2015
ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստը
4351 դիտում
20:29 08-08-2014
ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի պաշտոնական հայտարարությունը
Այս բաժնից
376 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
520 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
895 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ