«Ժառանգության» առաջարկը մնաց անարձագանք. որևէ քաղաքական ուժ չի միացել. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը շաբաթներ առաջ հայտարարել էր քաղաքական ուժերին միավորման և մեկ միասնական ընդդիմության ստեղծման մասին: «Իրավունք»-ը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվել է` քաղաքական ո՞ր ուժերի հետ է բանակցում «Ժառանգությունը»:
«Որևէ բանակցություն չկա: Մենք չենք պատրաստվում բանակցություններ վարել: Եթե մեր ընդդիմադիր գործընկերները ցանկանան պայքարել, մենք պատրաստ ենք` միասին պատ կազմել ու պայքարել»,- ասել է Մարտիրոսյանը:
Ինչո՞ւ քաղաքական ուժերը չարձագանքեցին, իսկ ոմանք էլ բացասաբար վերաբերվեցին Րաֆֆի Հովհաննիսյանի կոչին: Արմեն Մարտիրոսյանը կարծում է` պատճառները տարբեր են: Մի մասը հուսալքված է, մի մասը չի հավատում, մյուս մասն էլ անձնական խնդիրներ ունի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]