211652_close_icon

Երևանում կգործեն զբոսաշրջիկների տեղեկատվության աջակցության կենտրոններ

views-count7666 դիտում article-date 21:30 10-07-2017
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր զբոսաշրջիկների տեղեկատվության աջակցության և սպասարկման կենտրոններ ստեղծելու անհրաժեշտությանը: Ընթացիկ աշխատանքների համակարգումը կիրականացվի քաղաքապետի օգնական, տուրիզմի ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանի կողմից: «Հաշվի առնելով մայրաքաղաքում զբոսաշրջիկների տարեցտարի նկատվող հոսքերի ավելացումը՝ ակնհայտ է, որ Երևանի կենտրոնական հատվածներում տեղեկատվության աջակցության կենտրոնների ստեղծման անհրաժեշտություն կա: Ընդ որում, զբոսաշրջիկներին սպասարկելուց բացի, այդ կետերը մեր համաքաղաքացիների համար կարող են դառնալ նաև որպես կոմունալ և այլ տեսակի վճարումներ կատարելու լրացուցիչ հարթակներ: Հնարավորին կարճ ժամանակում համատեղ քննարկեք և ներկայացրեք առաջարկություններ, որպեսզի արդեն այս տարվանից տեղեկատվության աջակցության այդ կետերը հասանելի լինեն թե՛ մեր համաքաղաքացիների, և թե՛ քաղաքի հյուրերի համար», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր