211652_close_icon
views-count5413 դիտում article-date 19:15 10-07-2017

Բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարում ապամոնտաժվել է 1 չգործող կրպակ

Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նախորդ շաբաթ բացօթյա ապօրինի առևտրի դեպքերը հայտնաբերելու և կանխելու նպատակով ապամոնտաժվել է 1 չգործող կրպակ: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատկապես ոչ աշխատանքային օրերին ու ժամերին խստացնել այս ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև խիստ վերահսկողություն սահմանել առևտրի օբյեկտներում վաճառվող սննդի պահպանման պայմանների, պիտանելիության ժամկետների և որակի նկատմամբ: «Հատկապես ամռանը շատ կարևոր է, որպեսզի սննդի վաճառքի կետերում ապահովված լինեն անհրաժեշտ պայմաններ, և մեր բնակիչներն օգտվեն որակյալ ու թարմ պահպանված ապրանքներից։ Խոսքը հատկապես կաթնամթերքի և մսամթերքի մասին է: Կազմակերպեք անակնկալ շրջայցեր և քայլեր ձեռնարկեք այս հարցում որևէ թերացում թույլ չտալու համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր