Համբուրգում ընթացող G20 գագաթնաժողովի շրջանակում «Ատլանտիկ» հյուրանոցում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Գերմանիա Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Ինչպես նշում է աղբյուրը` երեք երկրների առաջնորդների զրույցն ընթանում է նախաճաշի սեղանի շուրջ, որտեղ նախատեսվում է քննարկել միջազգային օրակարգի արդիական հարցերը՝ շեշտը դնելով Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցին: