211652_close_icon
views-count2791 դիտում article-date 10:03 08-07-2017

Կիպրոսի վերամիավորման բանակացությունները կրկին տապալվեցին. «Ամերիկայի ձայն»

Չնայած ՄԱԿ-ի, Եվրամիության և Կիպրոսի անվտանգության երաշխավոր երկրների ջանքերին՝ Կիպրոսի վերամիավորմանն ուղղված բանակցությունները կրկին ձախողվեցին: Ուրբաթ օրը Շվեյցարիայի Քրանս Մոնտանա քաղաքում ավարտվեցին արդեն 4 տասնամյակից ավելի փակուղում հայտնված Կիպրոս կղզու թուրքական և հունական հատվածների միավորմանն ուղղված բանակցությունները, որոնք անցնում էին ՄԱԿ-ի հովանու ներքո: Համաժողովին և բանակցություններին մասնակցում էին Կիպրոսի թուրքական և հունական հատվածների առաջնորդները, Կիպրոսի անվտանգության երաշխավոր երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Հունաստանի և Թուրքիայի, ինչպես նաև՝ Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչները: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ափսոսանք է հայտնել բանակցությունների ձախողման կապակցությամբ. «Տեղեկացնում եմ խորը ցավով, որ չնայած այն նվիրվածությանն ու պատրաստակամությանը, որը դրսևորեցին բոլոր ներգրավված կողմերն ու դիվանագետները՝ Կիպրոսի հունական և թուրքական հատվածների պատվիրակությունները, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները, ինչպես նաև՝ Եվրամիության դիտորդական խումբը, և իհարկե՝ ՄԱԿ-ի աշխատակազմը, համաժողովի ընթացքում մեզ չհաջողվեց համաձայնության գալ»: Բանակցային գործընթացի ձախողման առանցքային պատճառն այն է, որ Թուրքիան հրաժարվում է Կիպրոսից դուրս բերել թուրքական զորքերը, որոնք այնտեղ են գտնվում 1974թ-ից: Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի խոսքերով՝ բանակցությունների ձախողման հիմնական պատճառն այն է, որ Հունասատանի և Կիպրոսի հունական կողմերը պահանջում են, որ Թուրքիայի ռազմական միջամտության իրավունքները կասեցվեն և, որ Թուրքիան անհապաղ դուրս հանի Կիպրոսից իր զորքերը, որը հույն կիպրոսցիների համար վտանգ, իսկ թուրք կիպրոսցիների համար անվտանգության երաշխիք է հանդիասանում: Հիշեցնենք, որ Կիպրոսը բաժանված է մնում 1974 թվականից ի վեր՝ Թուրքիայի կողմից հյուսիսային Կիպրոս ներխուժելուց, և հեղաշրջման անհաջող փորձից հետո, որի նպատակն էր միավորել կղզին Հունաստանի հետ: Հյուսիսային Կիպրոսում տեղկայաված թուրք զինվորականների թիվը այսօր հասնում է 35 հազարի, իսկ կղզու հարավային և հյուսիսային սահմանը հսկում են ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը: Գուտերեսը հայտարարել է, որ չնայած բանակացությունների ձախողմանը՝ ՄԱԿ-ը շարունակելու է անել հնարավորինը հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Աղնյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/3933183.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր