211652_close_icon
views-count31061 դիտում article-date 22:57 05-07-2017

Ինդոնեզիայում 16-ամյա տղան ամուսնացել է 71-ամյա կնոջ հետ

Ինդոնեզիայի Հարավային Սումատրա նահանգի 16-ամյա բնակիչ Սելամատ Ռիայադին վերջերս ամուսնացել է իր սիրո` 71-ամյա Ռոհայայի հետ: Այս մասին հայտնում է [url=http://www.odditycentral.com/pics/16-year-old-boy-marries-71-year-old-woman-in-indonesia-no-joke.html]Oddity Central[/url]-ը, Սելամատն ու Ռոհայան սիրահարված են եղել, և սպառնացել են վերջ տալ իրենց կյանքին, եթե ընտանիքները չօրհնեն իրենց միությունը: Հայտնի չէ, թե երբ և ինչպես են Սելամատն ու Ռոհայան սիրահարվել: Նրանք ամուսնացել են անցյալ շաբաթ օրը: Ամուսնական արարողությունն ու հարսանիքն անցկացվել է գյուղապետի տանը: Նշվում է, որ հարսանիքը գիշերն է տեղի ունեցել, որպեսզի հնարավորինս շատ հյուրեր կարողանան այցելել, քանի որ նրանց սիրո արտասովոր պատմությունը շատերի ուշադրության կենտրոնում էր հայտնվել: Նույնիսկ հարևան գյուղերից էին հյուրեր ժամանել: Նորապսակների 55 տարվա տարիքային տարբերությունը հեշտ հաղթահարելի երևույթ չէ: Փեսան համոզել է իր ծնողներին՝ օրհնել իր ամուսնությունը: Վերջիններս ներկա են գտնվել արարողությանը: Ռոհայան այրի է, որն արդեն երկու անգամ ամուսնացել է և 19-ամյա որդի ունի, որից փեսան խնդրել է Ռահայայի ձեռքը: Նրա նրա 75-ամյա եղբայրը կարծում է, որ այդ միությունը խայտառակում է իրենց ընտանիքը: Սակայն ի վերջո նա ևս հաշտվել է փոքր քրոջ ամուսնության փաստի հետ և ստանձնել նորակազմ ընտանիքի խնամալաի պատրականությունները:

Նմանատիպ նյութեր