7290 դիտում
20:49 04-07-2017
Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Իսպանիայի նորանշանակ դեսպանը. անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ համագործակցությանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգնասիո Իբանյես Ռուբիոն (նստավայրը՝ Մոսկվա):
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում։ Նշելով, որ չնայած հայ-իսպանական միջպետական կապերն սկսել են զարգանալ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիների ընթացքում, Նախագահն ընդգծել է, որ հնագույն մշակույթի և ընդհանուր քրիստոնեական արժեհամակարգի կրողներ հայ և իսպանացի ժողովուրդները բարեկամական հարաբերություններ են ունեցել շատ ավելի վաղ ժամանակներից և մշտապես փոխադարձ համակրանք են տածել միմյանց նկատմամբ: Հանրապետության Նախագահի համոզմամբ, այդ հանգամանքը երկուստեք պարտավորեցնող է, և անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը բոլոր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու և երկկողմ հարաբերություններն ամրապնդելու համար:
Դեսպան Ռուբիոն շնորհակալություն է հայտնել Նախագահին ընդունելության և շնորհավորանքի համար, վստահեցրել, որ կանի ամեն հնարավորը խորացնելու բարեկամ Հայաստանի հետ Իսպանիայի հարաբերությունները, Հայաստանն իր հարուստ մշակույթով, պատմությամբ և ներդրումային հնարավորություններով ավելի ճանաչելի դարձնելու Իսպանիայում՝ խրախուսելով երկու երկրների հասարակությունների միջև շփումները, նպաստելով նաև գործարար կապերի հաստատմանն ու տարբեր ոլորտներում ակտիվ փոխշփումներին:
Հանդիպմանը հայ-իսպանական երկկողմ հարաբերություններից բացի, անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ համագործակցությանը: Դեսպան Ռուբիոն նշել է, որ ԵՄ ակտիվ անդամ Իսպանիան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ համագործակցության զարգացման ճանապարհին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
1179 դիտում
14:04 25-02-2014
Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Օմանի նորանշանակ դեսպանը
1591 դիտում
14:52 01-04-2014
Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանը
Այս բաժնից
802 դիտում
18:43 06-02-2025
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին. ձյուն, բուք, մառախուղ
487 դիտում
18:29 06-02-2025
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Նորվեգիա
520 դիտում
18:04 06-02-2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահի հետ