Կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում` նվիրված ընթացիկ տարվա ամառային զորակոչի առաջին խմբաքանակի ընդունմանը
                        Հուլիսի 2-ին բանակի կենտրոնական հավաքակետում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում` նվիրված ընթացիկ տարվա ամառային զորակոչի առաջին խմբաքանակի ընդունմանը: Նորակոչիկներին այդ կարևոր իրադարձության առթիվ շնորհավորելու էին եկել բարձրաստիճան սպաներ` Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի գլխավորությամբ, արցախյան գոյամարտի վետերաններ, հայ առաքելական եկեղեցու և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
            Բանակի հրամանատարը նախ` շնորհավորել է զորակոչիկներին բանակի շարքերում ծառայության անցնելու կապակցությամբ, այնուհետև համոզմունք հայտնել, որ նորակոչիկների ներկայիս սերունդը պատվով կշարունակի իր նախորդների հայրենանվեր առաքելությունը:
            Այնուհետև զորակոչիկները, վիճակահանության միջոցով, որոշել են իրենց հետագա ծառայության վայրերը:
            Հանդիսավոր միտինգի ավարտին  Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն առանձնազրույց է ունեցել նորակոչիկների հետ և պատասխանել վերջիններիս հուզող հարցերին:
     [b]      ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

