211652_close_icon
views-count68831 դիտում article-date 12:04 04-07-2017

Հրազդանի քաղաքապետի ազգականը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 4-ին, վրարեթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ Սևակ Դանիելյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, իր վարած Mercedes մակնիշի 40 DD 555 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, Կոտայքի մարզի Նոր Գյուղի բնակիչ, 58-ամյա Գրիգոր Մարգարյանին: Ինչեպս դեպքի վայրց հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել , ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթրակվածին տեղափոխել Աբովյան բժշկական կենտրոն, որից հետո դեպքի մասին ահազանգել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ Գ. Մարգարյանը ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտից տեղափոխվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի և Աբովյանի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը աշխատում է ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում՝ որպես փորձաքրեագետ և նա Հրազդանի քաղաքապետ «Մեծն» Արամ Դանիելյանի հորեղբոր թոռն է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հնարավոր է ՝ նախապատրաստված նյութերը փոխանցվեն Հայաստանի հատուկ քննչական ծառայութուն: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/08/1069304/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 8-ին, վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններոմ Nissan Teana մակնիշի 444 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքում՝ Շահումյան փողոցում, վրաերթի էր ենթարկել հետիոտնին։ Վարորդը ավտոմեքենայի համարանիշերը մեքենայի վրայից հանել էր և դեպքի վայրից դիմել փախուստի, իսկ վրաերթի ենթարկվածը՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 223 շենքի 12 բնակարանի բնակիչ՝ 58-ամյա Վալերի Թորոսյանը, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել էր։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենան հաշվառված է Հրազդանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանին, իսկ ավտոմեքենան վարել էր նրա որդին՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 8-րդ շենքի 11 բնակարանի բնակիչ՝ 17-ամյա Ռազմիկ Արամի Դանիելյանը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր