Փոստանջյանը շատ հաց ու պանիր պետք է ուտի. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. ««Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարել էր, որ «ԵԾ»-ից հեռացված ավագանիները պետք է միանան կամ ՀՀԿ-ին, կամ «Ելք»-ին: ԵԾ անդամ Մնացական Պարակշիևից հետաքրքրվեցինք՝ ՀՀԿ-ից կամ «Ելք»-ից համագործակցության առաջարկ ստացե՞լ են: «Մեզ ոչ մի տեղից չեն առաջարկել: Մենք չենք էլ պատրաստվում ոչ մի տեղ գնալ»,- ասաց Մնացական Պարակշիևը:
-Հանուն երևանցու շահի՝ նախկին ԵԾ-ականները կհամագործակցեն «Ելք»-ի, ՀՀԿ-ի, անգամ սատանայի հետ:
Իսկ ԵԾ-ի հետ հնարավո՞ր է համագործակցություն՝ այդ հարցին պրն Պարակշիևն ասաց. ««Երկիր Ծիրանին» շատ հաց ու պանիր պիտի ուտի, որ մենք իրենց հետ համագործակցենք»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]