211652_close_icon
views-count27673 դիտում article-date 18:30 03-07-2017

Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ը, Nissan-ն ու ЗИЛ-ը. Nissan-ը մխրճվել է ЗИЛ-ի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում; Ժամը 16:10-ի սահմաններում Եղվարդ խճուղում՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հարևանությամբ, բախվել են Mercedes C200 մակնիշի 34 ՏC 508 համարանիշի, ЗИЛ մակնիշի 34 TC 922 համարանիշի և Nissan մակնիշի 34 CN 463 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ն էլ մխրճվել է ЗИЛ-ի մեջ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեօքի վայր են ժամանել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր