ԱԺ-ն հուլիսի 4-ին արտահերթ նիստ կգումարի. օրակարգում Սևանա լճի հարցն է
Ազգային ժողովը կառավարության առաջարկով հուլիսի 4-ին՝ ժամը 10-ին արտահերթ նիստ կգումարի կառավարության նախաձեռնությամբ։
Որոշման նախագիծը կառավարության հունիսի 23-ի նիստում ներկայացրել է կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը։
Օրակարգում՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծն է: