211652_close_icon
views-count24815 դիտում article-date 23:51 01-07-2017

Առաջին անգամ մայրաքաղաքի Ազատության հրապարակում անցկացվել է «Երևանյան ռոք» փառատոնը

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հետաքրքիր անակնկալ է մատուցվել նաև ռոքի սիրահարներին: Այս տարի առաջին անգամ մայրաքաղաքի Ազատության հրապարակում անցկացվել է «Երևանյան ռոք» փառատոնը, որին մասնակցել են «Էմ Փի Ռեյ», «Նեմրա», «Ռոզեն Թալ» և «Ադանա» ռոք խմբերը: Միջոցառմանը ներկա է գնտվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով կարևորել է երաժշտական նմանատիպ փառատոների դերը մայրաքաղաքի մշակութային կյանքում: «Ես ինքս ռոքի մեծ սիրահար եմ ու կարծում եմ, որ երաժշտական այս ուղղությունը բավականին զարգացած է Հայաստանում և ունի մեծ հեռանկարներ: Անշուշտ, ուրախալի է, որ կան նաև նոր խմբեր, որոնք հետզհետե դառնում են սիրված և պահանջված ու ապահովում են ռոքի հայկական դպրոցի լավագույն ավանդույթների շարունակականությունը: Իսկ ընդհանրապես, մայրաքաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանն ուղղված Երևանի քաղաքապետարանի ծրագրերում մենք մշտապես ներառում ենք երաժշտական տարբեր ժանրերի նմանատիպ միջոցառումներ, ինչը, վստահ եմ, մեծապես նպաստում է դրանց էլ ավելի զարգացմանը», - նշել է Արամ Սուքիասյանը: Փառատոնին ներկա երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերն էլ վստահեցրել են, որ «Երևանյան ռոք»-ը երեկոն դարձրել է իսկապես անմոռանալի և դեռ երկար կմնա իրենց հուշերում: [b] Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր