211652_close_icon
views-count18124 դիտում article-date 22:26 01-07-2017

Երկու բրոնզ՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության մեկնարկում

Այսօր Դորտմունդում մեկնարկեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքականից մրցագորգ մտած չորս ըմբիշներից 60 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը և 74 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտության մատնեցին, համապատասխանաբար, Թեոդոր Հորատաուին (Ռումինիա) և Կրասիմիր Կրումովին (Բուլղարիա): Աշոտ Մխիթարյանը՝ 50 կգ քաշային կարգ և Արթուր Մխոյանը՝ 96 կգ, տարբեր փուլերում դուրս մնացին պայքարից:

Նմանատիպ նյութեր