3729 դիտում
18:42 30-06-2017
«Ժառանգությունն» էտում են. Րաֆֆի Հովհաննիսյանը չի խնդրում, որ իր առաջարկի շուրջ հավաքվեն
«Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Արամ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, Գագիկ Ծառուկյանը, Դաշնակցությունը, Հանրապետական կուսակցության որոշ անդամներ, եթե ցանկանան նոր վիճակ ստեղծել մինչև 2018թ. ապրիլ, որ մեր երկիրը լինի հանրապետություն, ոչ թե կուսակցապետություն, ապա մենք պատրաստ ենք համագործակցել»,- այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, նշելով, որ «Ժառանգության» համագումարից հետո մինչ օրս որևէ կուսակցության, քաղաքական ուժի հետ հանդիպում չի ունեցել:
Հովհաննիսյանը տեղեկացրեց. որ կուսակցությունների խոշորացման, քաղաքական ուժերի միավորման հարցով հանդես չի գալու կոնկրետ նախաձեռնություններով, ձևաչափերով: Ըստ Հովհաննիսյանի՝ ամեն մեկն ինքը պետք է նախաձեռնող լինի:
«Ես չեմ խնդրում, որ որևէ մեկն իմ հանրային առաջարկի շուրջ հավաքվի: Մենք հավաքվելու խնդիր չունենք»,- ասաց նա:
Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ «Ժառանգությունն» այժմ ապրում է հերթական էտման շրջանը: Ներկայում մտադիր են ժողովրդի հետ աշխատել, բացատրել նոր պայքար սկսելու, վակումային իրավիճակից դուրս գալու կարևորությունը:
Նմանատիպ նյութեր
1133 դիտում
18:16 01-09-2022
Նման առաջարկի քննարկումն անգամ տեղին չէ․ ՄԻՊ-ը՝ մահապատժի հիմքեր ստեղծելու՝ գլխավոր դատախազի առաջարկի մասին
13134 դիտում
13:41 26-12-2015
Ապօրինի էտում՝ Պարոնյան փողոցում. լուսանկարներ
18241 դիտում
11:50 26-12-2022
Գյուղապետարանից հայտնում են, որ ծառերի սպանդ տեղի չի ունեցել. կատարվածը սանիտարական էտում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
703 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը
682 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին