37937 դիտում
14:09 29-06-2017
Որոշ քննիչների մոտ «ախորժակը ուտելիս է բացվում». Քննչական վարչության պաշտոնյան քրգործը կարճելու համար քաղաքացուց պահանջել է 10 հազար ԱՄՆ դոլար կաշառք
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնյայի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու դեպքի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա:
Այսպես, ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Տարոնի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել 06.05.2017թ.-ին Ա. Հ.-ի կողմից 17-ամյա աղջկան բռնաբարելու վերաբերյալ: Սակայն, Հատուկ քննչական ծառայությունում ստացված նյութերի համաձայն, 2017թ. մայիսի 31-ին ՀՀ ոստիկանություն է զանգահարել անչափահաս աղջկա մայրը` Վանաձոր քաղաքի բնակչուհի Մ. Մ.-ն և հայտնել, որ հիշյալ դեպքի առթիվ քննվող քրեական գործը կարճելու համար Լոռու մարզային քննչական վարչության պաշտոնյան Ա. Հ.-ից պահանջել է 10.000 ԱՄՆ դոլար կաշառք:
Դեպքի մասին ահազանգած Մ. Մ.-ն և նրա դուստրը հայտնել են նաև, որ բռնաբարության վերաբերյալ քրեական գործը կարճելու համար կաշառք պահանջելու մասին իմացել են հենց Ա. Հ.-ից, որից հետո զանգահարել և կատարվածի մասին հայտնել են իրավապահ մարմիններին:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և քաղաքացու կողմից կաշառք տալու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
82434 դիտում
20:58 24-05-2018
Ախորժակը ուտելիս է բացվում. Երևանի քաղաքապետարանի որոշ չինովնիկների գլխին սև ամպեր են կուտակվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
988 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1039 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
739 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան